Xiaomi Mi Band 5 խելացի ժամացույցը, գործառույթները

Համացանցում հայտնվել են որոշ նորություններ նոր ֆիթնես-ժամացույց Xiaomi Mi Band 5-ի մասին, ինչը ենթադրում է, որ շուտով կներկայացնեն նաև պաշտոնական անոնսը։

Mi Wear ծրագրի մոլի երկրպագուները գտել են խելացի թևնոցի նոր նկարները։ Նոր մոդելը տեսքով նման է շարքի նախորդ մոդելներին, միայն թե էկրանի մեջտեղում կապույտ շրջան է հայտնվել։ Միգուցե այն նախատեսված է Amazon-ի վիրտուալ օգնական Alexa-ի հետ ինտեգրացիայի համար։

Ինչպես նաև հայտնի են դարձել ֆիթնես-ժամացույցի նոր գործառույթներից մի քանիսը։ Առաջին կարևոր գործառույթը սմարթֆոնի տեսախցիկի կառավարման հնարավորությունն է, որը չկար Mi Band 4-ի մեջ։ Այսինքն խելացի ժամացույցի օգնությամբ կարող եք խմբային նկար կամ սելֆի անել որոշակի հեռավորությունից, ինչպես նաև փոխել նկարելու ռեժիմը հիմնական տեսախցիկից սելֆի տեսախցիկ։

Բացի տեսախցիկի հետ կապված նոր գործառույթները, սպորտային ռեժիմները 11-ն են, նախորդի համեմատ ավելացել են ևս 5 ռեժմ․ յոգա, էլիպսային մարզասարք, հեծանվային մարզասարք, թիավարում, ցատկապարան։

Xiaomi Mi Band 5-ը նաև ունենալու է անալոգային թվատախտակներ և տարբեր երկների ժամեր՝ ճանապարհորդների համար, որպեսզի կարողանան համեմատել ժամային տարբերություները։

Հիշեցնենք նաև, որ վերջին արտադրության Mi Band-երը ունեն 1,2 դույմ անկյունագծով էկրան, NFC համակարգ (ինֆորմացիայի անհպում փոխանցում), թարմացված “Չանհանգստացնել” ռեժիմ և SpO2 ցուցիչ՝ արյան մեջ թթվածնի ծավալի որոշման համար։

Նոր անլար ականջակալներ Samsung ընկերությունից

Չնայած, որ Samsung ընկերությունը վերջերս ներկայացրեց Galaxy Buds շարքի նոր անլար ականջակալները, համացանցում շշուկներ են պտտվում, որ ևս մեկը համալրելու է նրանց շարքերը։

Գերմանացի ինսայդեր Ռոլանդ Քուանդը հրապարակել է նորույթի նկարները նշելով որոշ տեխնիկական հնարավորություններ։

Ականջակալները կթողարկվեն SM-R180 մոդելի համարով և “Beans” անվամբ, որը անգլերենից թարգմանաբար նշանակում է  «լոբի»։ Ի դեպ, նկարից կարելի է ենթադրել, թե ինչու են ընտրել հենց այդ անվանումը։

Յուրաքանչյուր ականջակալը կունենա 2,8սմ երկարություն։ Բացի այդ յուրաքանչյուրում ներկառուցված կլինեն երկուական դինամիկներ, որոնցից մեկը պատասխանատու կլինի ցածր, միջին և բարձր հաճախականության ալիքներին արձագանքելու համար։ Ցավոք, Քուանդը այսքանից բացի տեխնիկական հնարավորությունների մասին ոչինչ չի գրել։ Միայն հավելել է, որ դրանք փորձարկման փուլում են։

Ականջակալների թողարկման ամսաթվի մասին տեղեկություններ նույնպես չկան։ Հավանաբար դրանք կներկայացվեն Galaxy Note 20 ֆլագմանի շնորհանդեսի ժամանակ՝ հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին։

Xiaomi-ի նոր դինամիկը, որը նաև անլար լիցքավորիչ է

Փետրվարին կայացած շնորհանդեսի ժամանակ Xiaomi ընկերությունը ներկայացրեց 2-ը 1-ում անլար լիցքավորիչ-Bluetooth դինամիկը։

Նրանով կարող ենք ոչ միայն լսել երաժշտություն, այլ նաև լիցքավորել մեր սմարթֆոնը, իհարկե, եթե այն օժտված է անլար լիցքավորման (QI) հնարավորությամբ։

Սմարթֆոնը հարմարեցվում է դինամիկի վրա առկա հենակին և այն սկսում է լիցքավորվել։ Այդ ընթացքում Bluetooth-ի կամ NFC-ի միջոցով կարող եք կապ հաստատել սմարթֆոնի և դինամիկի միջև, դիտել տեսահոլովակներ և ֆիլմեր՝ անմիջապես օգտագործելով սարքի «ձայնային տվյալները»։

Ներկառուցված խոսափողի և աղմուկի ազդեցությունը նվազեցնող համակարգի շնորհիվ կարող եք նաև պատասխանել հեռախոսազանգերին։ Թե ե՞րբ կլինի Հայաստանում, չենք կարող ասել․ հնարավոր է իմանանք արտակարգ իրավիճակից հետո։

Դաստակին ամրացվող անջրաթափանց action տեսախցիկ

Այսօր խոսելու ենք Rich S222 էքշն տեսախցիկի մասին, որը հնարավոր է նույնիսկ կրել ձեռքին՝ ժամացույցի պես, շնորհիվ կոմպլեկտացիայում առկա ժապավեն-գոտու։

Այն մրցակցելի է ևս մի շարք հատկանիշներով։

Սարքն ունի կոմպակտ չափեր, մինչև 30մ խորություններում անջրանցիկ պատյան, մագնիսական ամրակցիչ և 8 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ OmniVision OV2718 սենսորով։ Մոդուլը բաղկացած է 6 ոսպնյակներից, լույսի f/1.8 ուժգնությամբ և կարողանում է նկարահանել Full HD (1080p) որակով տեսանյութեր՝ մինչև 153 աստիճան տեսողական անկյունով։

Կլոր էկրանով խելացի ժամացույց Xiaomi Haylou Solar

Xiaomi ընկերության դուստր բրենդ Haylou-ն ներկայացրել է իր նոր խելացի ժամացույցը՝ Solar Smart Watch անվամբ։

Նորույթը ստացել է պլաստմասե կորպուս՝ IP68 պաշտպանությամբ, սիլիկոնե գոտի-ժապավեն՝ ամրացման ստանդարտ ոճով, կլոր գունավոր էկրան 1,28 դույմ տրամագծով և 240×240 պիքսել վերարտադրությամբ։ Կարելի է, հատկապես, ընդգծել մարտկոցի հզորությունը և աշխատանքը․ հզորությունն է 340mAh, ինչը բավական է ժամացույցին անխափան աշխատելու մինչև 30 օր։ Սրտի զարկերը հաշվող ցուցիչի միացված լինելու դեպքում ժամացույցը կաշխատի մոտ 15 օր։

Redmi բրենդի նոր խելացի ժամացույցը

Xiaomi ընկերության Redmi բրենդն այսօր ներկայացրել է իր առաջին խելացի ժամացույցը։ 🤓 Այն կոչել են Redmi Band:

Նորույթն ունի ուղղանկյուն գունավոր էկրան՝ 1,08 դյույմ անկյունագծով, և սրտի զարկերի քանակը հաշվող սենսորային ցուցիչ։ 💓

Redmi Band-ը կարողանում է հետևել 5 սպորտաձևերի և կատարել քնի մոնիթորինգ։ Մարկոցն էլ այնքան հզոր է, որ մեկ լիցքավորումը բավարար է 14 օր օգտագործելու համար։ 🔋

Վաճառքը Չինաստանում կսկսի ապրիլի 9-ից, իսկ թե երբ կհասնի մեր կողմերը, ոչ մեկ չգիտի։ 😕

Անդրոիդ սմարթֆոնով արդեն հնարավոր է խաղալ Ձեր PlayStation 4-ի խաղերը

Sony ընկերությունը հայտնում է, որ PlayStation 4 խաղային կոնսոլի նոր 7.0 օպերացիոն համակարգը թույլ կտա Android 5.0 կամ բարձր սմարթֆոն ունեցողներին խաղալ իրենց կոնսոլի խաղերը: Հիշեցնեմ, որ նախկինում Remote Play գործառույթը հասանելի էր միայն Sony Xperia սմարթֆոնների և iPhone-ների համար:

PS4 Remote Play գործառույթը թույլ է տալիս խաղերը բացել կոնսոլի վրա և WiFi կապով հեռարձակել դրանք սմարթֆոնների էկրաններին: Այս գործառույթը հասանելի է նաև Windows և Mac օգտատերերի համար:

PlayStation 4-ի 7.0 ծրագրային թարմացումը հասանելի կլինի մոտակա օրերին: Սմարթֆոնի վրա խաղալու համար պետք է ընդամենը ներբեռնել PS4 Remote Play հավելվածը: Վերջում նշեմ, որ Անդրոիդ 10-ի օգտատերերը կարող են նաև իրենց սմարթֆոններին կցել DualShock 4 անլար ջոյստիկները: